Նոյեմբերի 17-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և Հայաստանում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:
Ինչպես հաղորդում է ՀՀՇ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը:
Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին: