25 նոյեմբերի 2011 - 09:37 AMT
Սիրիայում բախումների ընթացքում զոհվել է անվտանգության ուժերի 23 աշխատակից

Սիրիայում բախումների ընթացքում զոհվել է մոտ 50 մարդ, որոնցից կեսը անվտանգության ուժերի աշխատակիցներ էին, հաղորդում է Agence France-Presse:

Զոհվածների թվում են սիրիական անվտանգության ուժերի 23 աշխատակիցներ, 15 դասալիքներ և 13 խաղաղ բնակիչ: Ինչպես հայտնի է, հինգ զինվոր զոհվել է Համա նահանգում:

Սիրիան մոտ յոթ ամիս ապրում է չդադարվող հակակառավարական բողոքների պայմաններում: ՄԱԿ-ի տվայլներով, բախումների զոհերի թիվը արդեն գերազանացել է 3 հազարը: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ: