ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան հանրապետություն) երկրները պահանջել են բացառել միջամտությանը Սիրիայի ներքին գործերին և ճնշումն Իրանի վրա:
Համատեղ կոմյունիկեն ընդունվել է հինգշաբթի օրը Մոսկվայում ԲՐԻԿՍ երկրների ԱԳ փոխնախարարների հանդիպման ավարտին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
«Միակ ընդունելի տարբերակը բոլոր կողմերի մասնակցությամբ խաղաղ բանակցություններ սկսելն է, ինչպես ասվում է ԱՊԼ նախաձեռնության մեջ՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների օրինական ձգտումները: ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող միջամտությունը պետք է բացառվի»,-ասվում է համատեղ կոմյունիկեում:
Այդ համատեքստում, նշում են դիվանագետները, «միջազգային հանրության փորձը Լիբիայի իրադարձությունների հանդեպ պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի:
Բացի այդ նրանք հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: