Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 8-ին հավանություն է տվել Հայաստանի կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ միջև դրամաշնորհային համաձայնության կնքմանը:
Ինչպես հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկաբար Դավիթ Սարգսյանը, ստորագրված փաստաթղթի շրջանակներում Հայաստանը համապատասխան ավստրիական կառույցից կստանա 500 200 եվրո «Կարգավորման գիլյոտին» ծրագրի իրականացման համար:
Նոյեմբերի 7-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի և միջազգային դոնորների միջև մտադրությունների մասին նամակ է ստորագրվել տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Մտադրությունների մասին նամակով միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում նպաստել Հայաստանում «Կարգավորող գիլյոտինի»՝ արագ բարեփոխումների գործիքի ներդմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին նորացնել կանոնակարգող քաղաքականությունը և բարելավել գործարար միջավայրը՝ նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: