8 դեկտեմբերի 2011 - 18:27 AMT
Ռուսաստանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ՆԱՏՕ-ին «սիրախաղ» չսկսել Վրաստանի նախագահի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել ՆԱՏՕ-ին «սիրախաղ» չսկսել Վրաստանի նախագահի հետ, որը կարող է դրդել այդ երկրի ղեկավարությանը նոր արկածախնդրության, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Որպես փաստարկ ՌԴ ԱԳ ղեկավարը հիշեցրել է վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հոգեկան խառնվածքի մասին:

«Խոսեցինք մենք նաև Վրաստանի մասին, ուստի, ես ուշադրություն դարձրեցի, որ երեկվա կոմյունիկեում, որն ընդունել են ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները, այնպիսի սահմանում կամ, ինչպես «գործընկերներ, որոնք ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին», որոնց թվում հիշատակված է նաև Վրաստանը»,-ասել է Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի ԱԳՆ ղեկավարների ամփոփիչ մամլո ասուլիսում Բրյուսելում:

Լավրովը խորհուրդ է տվել գործընկերներին պատրանքներ չսերմանել Վրաստանի ռեժիմի մոտ, որոնք կարող են դրդել նրան 2008թ. ռուս-վրացական պատերազմի նման գործողությունների՝ հիշեցնելով, որ այդ իրադարձությունները տեղի ունեցան ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովից հետո, որտեղ Վրաստանին խոստացան անդամակցություն դաշինքում: