Ավարտվեց Թուրքիայի անվտանգության ուժերի քառօրյա հատուկ օպերացիան Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ Դիարբեքիր գավառի Գերեսե լեռան վրա:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, օպերացիայի ժամանակ 21 մարտիկ է ոչնչացվել: Լեռներում պայթեցվել են մարտիկների քարանձավները և բռնագրավվել է տարատեսակ զինամթերք և պայթուցիկ նյութեր:
Թուրքիայի հակամարտությունը PKK-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: PKK-ն Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
PKK մարտիկներն ավելի վաղ թուրքական իշխանություններին սպառնացել էին ակտիվացնել զինված ապստամբությունը, եթե բազմամյա քրդական հիմնախնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկվեն: