Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է Վրաստանի համար ըստ ազգային անվտանգության նոր հայեցակարգի, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է «վերածել Վրաստանը չկայացած պետության», խոչընդոտներ ստեղծել նրա եվրոպական և եվրաատլանտյան ընտրության ճանապարհին և « բռնի կերպով վերադարձնել Վրաստանը ռուսական ուղեծիր»:
Ինչպես նշում է «Գազետա.ռու»-ն, նոր հայեցակարգը պետք է փոխարինի 2005թ. հուլիսին ընդունված փաստաթուղթը, որտեղ հիմնական փոփոխությունները կապված են Ռուսաստանի հետ: Որպես գլխավոր սպառնալինքեր նշված են «Վրաստանի տարածքի օկուպացիան Ռուսաստանի կողմից», «նոր ագրեսիայի վտանգը ՌԴ կողմից» և «Ռուսաստանի կողմից կազմակերպված ահաբեկչական ակտերը գրավյալ տարածքներից»:
«Վրաստանի անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները» հայեցակարգում արտացոլված են Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ասվում է, որ Վրաստանը ցանկանում է «բարիդրացիական և հավասար հարաբերություններ ունենալ» ՌԴ հետ, սակայն, «դա տեղի չի ունենան, եթե ՌԴ-ն չհարգի Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չվերացնի օկուպացիան»:
Ըստ այդ փաստաթղթի, երկրի ռազմավարական գործընկերներ են համարվում Ադրբեջանն ու ԱՄՆ-ն: Վրաստանի մերձավոր գործընկեր է համարվել նաև Թուրքիան, մասնավորապես, ռազմական անվտանգության ոլորտում: