27 դեկտեմբերի 2011 - 15:13 AMT
«ՎԱԶ-21015» մեքենան հարվածել Էջմիածին–Արմավիր մայրուղու ճամփեզրի պատնեշին. Ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 27-ին`ժամը 01.10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածին–Արմավիր մայրուղու 4-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21015» մակնիշի 28 ԼՏ 083 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր`1991 թվականին ծնված Նարեկ Ավետիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդ` Արմավիր քաղաքի բնակիչ,1989 թվականին ծնված Արման Սաֆարյանը և ուղևոր` Արմավիր քաղաքի բնակիչ,1989 թվականին ծնված Կարեն Ավետիսյանը ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: