Ֆրանսիական խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ուղղված է խոսքի և մտքի ազատության արտահայտման դեմ, այն անարդար է և սևացնում է Թուրքիայի պատմությունը:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինջը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
«Ֆրանսիայի խորհրդարանի այս քայլը անպատասխան չի մնա»,-ընդգծել է նա:
Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունումից հետո Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին Փարիզից: