Ազգային անվտանգության մարմինների կողմից այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննեսյանը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ քաղաքացի «Ա»-ին օրենքով սահմանված կարգով ամենամսյա նպաստ հատկացնելու դիմաց վերջինս պահանջել և ստացել է 50.000 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: