5 հունվարի 2012 - 15:47 AMT
Սևան քաղաքում տեղի ունեցած վիճաբանությունը հանգեցրել է կրակոցների

Հունվարի 5-ին` ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985թ. ծնված Վիգեն Մ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունվարի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադյանին հայտնաբերելու և հանցագործության գործիք հրազենն առգրավվելու ուղղությամբ: