Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման առնչությամբ, գրում է թուրքական «Հյուրիեթը»:
Սարկոզին նշել է նամակում, որ այդ օրինագիծն ուղղված չէ որևէ մեկի դեմ և անձնական շահեր չի հետապնդում: «Ֆրանսիան հուսով է, որ այդ օրինագծի քննարկումը չի անդրադառնա Անկարայի ու Փարիզի երկկողմ հարաբերությունների վրա»,-ասվում է նամակում:
«Պատմությանն առերեսվելը հեշտ չէ, սակայն Ֆրանսիան կարողացավ հաղթահարել այդ պատնեշը և ընդունել սեփական սխալները»,-ասել է Սարկոզին:
Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին: