20 հունվարի 2012 - 15:39 AMT
Բանկիրները կախվա՞ծ չեն քաղաքականությունից

Հայաստանի բիզնես հասարակությունը քաղաքական ազդեցությունների չի ենթարկվում, ինչ և ամրագրված է բանկային օրենսդրությունում, հունվարի 20-ին Երևանում հայտարարել է «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, գործարարությունն, անշուշտ, զգայուն է քաղաքական փոփոխությունների նկատմամբ: «Մենք չպետք է դա թաքցնենք, սակայն պետք է ընդգծեմ, որ սրանք Հայաստանում առաջին ընտրությունները չեն»,-ասել է նա:

Ինչպես ընդգծել է Օսիպյանը պատմականորեն ընտրությունները սպասումներ են, որոնք ազդեցություն են թողնում տարբեր ոլորտների, սակայն ոչ բանկային սեկտորի վրա:

2012թ մայիսին Հայաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները, իսկ 2013-ին` նախագահական: Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2012թ մարտի 4-ին,իսկ խորհրդարանականներն արդեն տեղի են ունեցել դեկտեմբերի 4:

Իր հերթին ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան ընդգծել է, որ բանկում ընդունված էթիկայի օրենսգրքի համաձայն, նրա աշխատակիցներին արգելվում է մեկնաբանել քաղաքական իրավիճակը ԵԱԶԲ ներկայության պետություններում: