20 հունվարի 2012 - 17:00 AMT
Վերին Լարսի որոշ հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 20-ի ժամը 15.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար: Առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են: