«Նկատի ունենալով խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությանը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ` հաշվի առնելով կատարված աշխատանքը»,-ասվում է Սարգսյանի, Ալիևի և Մեդվեդևի համատեղ հայտարարությունում`Սոչիում ղարաբաղյան հակամարտության» վերաբերյալ եռակողմ հանդիպման շրջանակներում:
Համաձայն հայտարարության, նախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները, ընդ որում, հաշվի առնելով ԵԱՀԿ դիտորդների վերջին հաշվետվությունը:
«Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը երկու երկրների միջև մարդասիրական կապերի զարգացումն է»,- ընդգծել են նախագահները:
Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակներում: