23 հունվարի 2012 - 18:18 AMT
Ընթացիկ տարում կմոտարկվեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N1149-Ա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենսդրությանը մոտարկելու մասին որոշման իրականացման ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը:

Նախանշվել են եվրոպական փորձին մոտարկելու տնտեսական առումով ամենակարևոր ճյուղերը: Դրանք են օրգանական գյուղատնտեսւոթյունը, գինեգործությունը և բնական հյութերի արտադրությունը:

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում կսկսվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի, ինչպես նաև գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու աշխատանքները: