24 հունվարի 2012 - 01:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով:

2011 դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի ԱԺ-ում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հանգիստ լինել: «Ֆրանսիան կարևորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հատկապես միջազգային ու կրոնական հարցերում»,- ասել է Բեռնար Վալերոն:

ՖՈՏՈՇԱՐՔ