Այսօր Երևանում ներկայացվել է անչափահաս իրավախախտների կրթության և մասնագիտական ուսուցման մատչելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները: «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված հետազոտությունը ներկայացնում է մի շարք առաջարկություններ` բարելավելու անչափահասների արդարադատության իրականացումը և ազատազրկված անչափահասների կրթությունը և մասնագիտական ուսուցումը:
«Կրթությունը միայն մարդու հիմնարար իրավունքներից չէ, այն նաև անչափահասների վերականգնման և նրանց ազատմանը նախապատրաստման հիմնաքարերից է: Անհրաժեշտ է մշակել համապարփակ միջոցառումներ, այդ թվում` մասնագիտական կրթության հնարավորություններ անհատական կարիքների գնահատման հիման վրա»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
Հետազոտությունն ուսումնասիրում է իրավիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում` միակ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում Հայաստանում:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի օրենսդրությունը և կանոնակարգերը այս ոլորտում թույլ են տալիս տրամադրելու հետևողական և համապարփակ աջակցություն: Միևնույն ժամանակ, դեռևս շատ անելիքներ կան ազատազրկված անչափահասների կրթությունն ու մասնագիտական ուսուցումը համապատասխանեցնելու քրեակատարողական համակարգից դուրս գնտվողների հնարավորություններին»,- իր ելույթի ժամանակ նշել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի համագումարի նախագահ Արշակ Գասպարյանը։
Հետազոտությունը իրականացվել է 2011թ. ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում: