25 հունվարի 2012 - 21:33 AMT
«Եվրատեսիլ 2012» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին

Բաքվում կայացավ «Եվրատեսիլ 2012» մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը, հաղորդում է Trend-ը:

Վիճակահանության արդյունքներով մասնակիցները բաշխվել են երկու կիսաեզրափակիչների միջև, Հայաստանը վիճակահանության արդյունքներով հայտնվել է երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցների թվում:

Առաջին կիսաեզրափակչում, որը Բաքվում տեղի կունենա մայիսի 22-ին, կմասնակցեն 18 երկրներ` Չեռնոգորիան, Իսլանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Ռումինիան, Ավստրիան, Ալբանիան, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Լատվիան, Սան-Մարինոն, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Իռլանդիան ու Հունգարիան:

Երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 24-ին, կմասնակցեն 19 երկրներ` Սերբիան, Շվեդիան, Վրաստանը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Մակեդոնիան, Էստոնիան, Բելառուսը, Թուրքիան, Մալթան, Սլովակիան, Խորվաթիան, Նորվեգիան, Ուկրաինան, Հայաստանը, Լիտվան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան:

«Եվրատեսիլ 2012» մրցույթի եզրափակիչը Բաքվում տեղի կունենա մայիսի 26-ին: