Եվրոպական հանձնաժողովը հունվարի 25-ին ներկայացրել է առաջարկ, որով ենթադրվում է պահանջել ինտերնետ հսկաներից, ինչպիսիք Google-ն է կամ Facebook-ը, մարդկանց՝ օգտագործողներին, տալ ավելի լայն հնարավորություններ՝ կառավարելու իրենց անձնական տվյալներն: Այս պահանջը չկատարելու դեպքում ընկերությունները կտուգանվեն 1 միլիոն եվրոյով, հայտնում է AFP-ն:Այս առաջարկը՝ առաջադրված Եվրամիության արդարադատության լիազոր անդամ Վիվիանե Ռեդինգի կողմից, ստիպելու է բոլոր ընկերություններին նախևառաջ ստանալ օգտագործողի համաձայնությունը տվյալները հավաքելուց և օգտագործելուց առաջ, ապա բացատրել օգտագործողին, թե ինչպես են դրանք օգտագործվելու և տալ հնարավորություն ամբողջովին դրանք ջնջելու:
Այս երեք կանոններին չհետևելը կարող է խլել ընկերությունից 1 միլիոն եվրո կամ ընդհանուր տարեկան շրջանառության 2%-ը: Բերելով օրինակ հետազոտությունից՝ Վիվիանե Ռեդինգը նշեց, որ Եվրոպացիների 72%-ը մտահոգ են, որ իրենց տվյալները հնարավոր է ճիշտ չեն օգտագործվում ինտերնետում: Նա պնդում է, որ մարդկանց պետք է տալ հնարավորություն վերացնել իրենց մասին տեղեկությունները ինտերնետից:
Եվրոպական Միության յուրաքանչյուր երկիր ունի տվյալների պաշտպանության և անվտանգության սեփական օրենքները: Իսկ այս օրինագիծը կստեղծի մեկ միասնական ԵՄ օրենք բոլոր ազգությունների և բոլոր ընկերությունների համար, որոնք առաջարկում են ծառայություններ Եվրոպայում, անգամ եթե ընկերությունների սերվերները գտնվում են ոչ Եվրոպայում: