26 հունվարի 2012 - 18:43 AMT
ԵԽԽՎ-ն կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ-ն փաստաթուղթ է ընդունել Հրնատ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ՝ «Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ», որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրի 35 պատվիրակների կողմից: Այն անդրադառնում է Հրանտ Դինքի` թուրքական պետության կողմից իրականացված սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում: