26 հունվարի 2012 - 19:18 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ

Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Այնուհետև անդրարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարևորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: