ՄԱԳԱՏԷ փորձագետները, որոնք այս շաբաթ այցելել էին Թեհրան, միջուկային օբյեկտների տեսչություն չեն իրականացրել: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Մամլո ասուլիսում նա նշել է, որ իրանական կողմն առաջարկել է զննել միջուկային օբյեկտները, սակայն ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հրաժարվել է, հաղորդում է IRNA գործակալությունը:
Սալեհին նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է վերսկսել միջուկային բանակցությունները՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին առաջիկայում նամակ կհղի ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին:
ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ պատվիրակությունը Իրան կայցելի փետրվարի 21-22-ին: