Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ աշխարհը նոր արդար ու մարդասիրական աշխարհակարգի կարիք ունի՝ ասելով, որ հումանիզմը որպես դպրոց և լիբերալիզմը մարqսիզմի օրինակով կանցնեն պատմության գիրկը: Ելույթ ունենալով Աստվածային կրոնների հետևորդ ընտրյալ կանանց միջազգային համաժողոի մասնակիցների առջև՝ Ահմադինեժադն ասել է, որ «նոր աշխարհակարգը կարող է հաստատել միայն երկնային մարդու տիրապետությունն ու կառավարումը, որը կհանդիսանա աստվածային մարգարեների ժառանգորդը, որոնք խոստացել են, որ այդ փրկիչը կգա»:
«Արդի աշխարհի խնդիրը ոչ թե մաշկի գույնն է, ռասան կամ աշխարհագրական տարածքը, այլ չարքերի ու էգոիստների տիրապետությունն է, որոնք պատրաստ են զոհաբերել մարդկությունն ի շահ իրենց»,-ասել է Իրանի նախագահը, հայտնում է irib.ir-ը: