Ռուսաստանը մինչ 2015թ. մտադիր չէ արտահանել С-400 «Տրիումֆ» համակարգերը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Անատոլի Իսայկինին:
«Դա կապված է այն հանգամանքի հետ, որ դեռևս ռուսական բանակը հագեցած չէ այդ համակարգերով: Համակարգերի առաքումը Բելառուս ու Ղազախստան հնարավոր է միայն 2014թ. հետո»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ հետաքրքրությունն այդ համակարգերի հանդեպ աշխարհում շատ մեծ է, հատկապես Չինաստանի կողմից:
«Ռոսօբորոնէքսպորտում» կանխատեսում են, որ 2012-13թթ. ռուսական զենքի մեծ պահանջարկն աշխարհում կպահպանվի: «Ուղղաթիռների առաքումներ կարող են իրականացվել աֆղանական բանակի համար՝ ԱՄՆ ՊՆ հետ համաձայնության արդյունքում»,-հայտարարել է Անատոլի Իսայկինը: