Apple ընկերությունը կթողարկի իր iPod nano փլեյերների նոր տարբերակը՝ ներկառուցված ֆոտոխցիկով: Սարքի դիզայնը չի փոփոխվի, այս մասին հաղորդում է AppleInsider-ը՝ հղելով ոչ պաշտոնական աղբյուրների:
iPod nano-ի վերջին՝ 6-րդ սերունդը ընկերությունը ներկայացրեց 2010-ի սեպտեմբերին: Համեմատած նախորդ iPod nano-ների հետ՝ այն բավական փոփոխվել էր՝ դարձել քառակուսի և ձեռք բերել սենսորային էկրան՝ նախկին կոճակների փոխարեն:
Լրատվամիջոցների շրջանում տարածված լուրերի նոր ֆոտոխցիկով iPod nano-ն հնարավոր է ներկայացվի 2012-ի երկրորդ եռամսյակում:
iPod nano-ի առաջին սերունդը ներկայացվել է Apple-ի կողմից 2005-ին։ Այն եկել է փոխարինելու iPod mini նվագարկչին, որը ներկայացվել էր 2004-ին։