Փետրվարի 2-ին Մոսկվայում կայացել է Moscow Open շախմատային փառատոնի 6-րդ տուրը: Առաջնությունում ուսանող-գրոսմայստերներից հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Ալեքսեյ Ռեշետնիկովի հետ:
Հայ շախմատիստը հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յարոսլավ Ժերեբուխը: Հաջորդ տուրում Գրիգորյանը կխաղա Մուսթաֆա Իլմազի հետ:
Ռուսաստանի գավաթում տղամարդկանցից Հայաստանը ներկայացնում են Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանցից ներկայացված են Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Համբարձումովան:
Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև մարզիչների, մրցավարների և կազմակերպիչների որոկավորման դասընթացներ` ՖԻԴԵ-ի և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո: