3 փետրվարի 2012 - 13:39 AMT
Google-ն արգելափակելու է բլոգերի հասանելիությունը որոշ երկրների կառավարությունների պահանջով

Ամերիկյան Google ինտերնետային ընկերությունը հայտարարել է այն մասին, որ որոշ երկրների կառավարությունների պահանջով արգելափակելու է մուտքը բլոգեր, որոնք ստեղծվել են խոշորագույն բլոգ-սերվիսներից մեկում՝ «Բլոգեր»-ում:

Կոնտենտի նման արգելափակումն առայժմ ուժի մեջ կմտնի միայն Ավստրալիայում, Հնդկաստանում և Նոր Զելանդիայում, սակայն փորձագետների կարծիքով Google-ը պլանավորում է ժամանակի հետ այդ գործառույթը կիրառել աշխարհի բոլոր երկրներում:

Ինչպես հայտնել է Google ներկայացուցիչը, նման միջոցը թույլ կտա ծառայությանն աշխատանքն իրականացնել այս կամ այն երկրի բարոյական նորմերին և օրենքներին համապատասխան:

Հունվարի վերջին «Twitter» ղեկավարությունը նույնպես հայտարարել էր այն երկրների իշխանությունների պահանջներին ենթարկվելու պատրաստակամության մասին, որտեղ պատմական, մշակութային կամ այլ պատճառներով առկա են հիմնավորված սահմանափակումներ որոշակի գաղափարներ քարոզելու վրա;