Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմափարաստը կտրականապես հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի հայտարարությունն այն մասին, որ Իրանը կարող է ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ տարածքում, հայտնում է Mehr News գործակալությունը:
«Նրանք, ում մեղադրում են իրանցի միջուկագետ գիտնականների սպանության մեջ, չեն կարող նման անհիմն ու կեղծ մեղադրանքներ ներկայացնել Իրանի դեմ»,-ասել է Մեհմանփարաստը: «Իրանը պատասխանատու երկիր է և հավատարիմ է միջազգային իրավունքի ու ՄԱԿ կանոնադրության սկզբունքներին», ասել է նա:
ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր զեկույցում Քլեփերը հայտարարել էր, թե «որոշ իրանցի պաշտոնյաներ այժմ հակված են հարձակումներ իրականացնելու ԱՄՆ տարածքում ի պատասխան ԱՄՆ երևակայական գործողությունների, որոնք իբր սպառնում են Իրանի ռեժիմին»: