Թուրքիան երբեք չի մոռանա արյունահեղությունը և բռնությունը Հոմսում, և այդ հանցագործության մեջ բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան կտան ինչպես օրենքի, այնպես էլ Ալլահի առաջ: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության նիստում:
Էրդողանը, դիմելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բավական կոշտ ձևով պահանջել է նրան հրաժարական տալ: «Ճանապարհը, որը դու ընտրել են, փակուղի է: Դու բավական շատ ես թափել քո ժողովրդի արյունը: Ինչպե՞ս ես դու ապրում դրա հետ: Մի՞թե դու չես խղճում կանանց, երեխաներին ու ծերունիներին, ում սպանել ես»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետն արաբերենով դիմել է Ասադին և կոչ արել դադարեցնել սպանությունները. «Թուրքիան միշտ եղել է Սիրիայի ժողովրդի կողքին և միշտ կլինի նրա հետ»: