25 սեպտեմբերի 2003 - 21:58 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՄՈՏԵՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Ազգերի Կազմակերպության անբավարար ակտիվության մասին: «ՄԱԿ-ի ԱԽ-ի անգործությունը համոզվածություն է առաջացնում ագրեսոր-երկրի մոտ եւ նպաստում է անվտանգության միջազգային համակարգի հանդեպ տածած հավատի նվազմանը: Այդ պատճառով ՄԱԿ-ի ԱԽ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի իր չորս բանաձեւերի կատարումը ապահովելու համար»,-ասել է Ի.Ալիեւը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: