«Գրողներն ընտրում են իրենց սիրելի գրքերը» պայմանական անունը կրող հարցման շրջանակում Բրիտանիայի և Ամերիկայի 125 հայտնի գրողների առաջարկվել էր կազմել վերջին 200 տարվա գրքերի մի քանի ցուցակ:
Այդ գրքերի ցուցակներում պետք է տեղ գտնեին գեղարվեստական գրականության տասը մեծագույն ստեղծագործությունները: XIX դարի լավագույն ստեղծագործություն է ճանաչվել «Աննա Կարենինա»-ն, իսկ XX դարի լավագույն ստեղծագործությունը «Լոլիտա»-ն է, հաղորդում է novostiliteratury.ru-ն:
Ստեղծագործությունների թվով հեղինակների ցուցակի առաջին տեղում Ուիլյամ Շեքսպիրն է, իսկ բոլոր ժամանակների մեծագույն գրողների տասնյակի հաղթողը Լև Տոլստոյն է:
Ընդհանուր առմամբ գրողներն առաջարկել են 544 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ցուցակում գրքերը որոշակի քանակությամբ բալ են հավաքել` կախված կարգաթվից: Եթե գիրքն առաջին հորիզոնականում է, ապա 10 բալ է ստանում, իսկ եթե եզրափակում է ցուցակը` 1 բալ: