10 փետրվարի 2012 - 14:19 AMT
Հայ փորձագետ. ԱՄՆ կօգտագործի Ադրբեջանի տարածքը` Իրանի դեմ պատերազմի դեպքում

ԱՄՆ անպայման կօգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«ԱՄՆ հետ համագործակցության պատրվակով Ադրբեջանը կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին»,-հայտարարել է փորձագետը: Սակայն միևնույն ժամանակ Սաֆրաստյանը համոզված է, որ մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություններ չեն ծավալվի:

«Ռազմավարական տեսանկյունից Իրանի հետ պատերազմը ԱՄՆ օգուտ չի բերի, քանի որ, ինչքան էլ պարադոքսալ թվա, Իրանի բնակչությունը ավելի դրական է տրամադրված ԱՄՆ նկատմամբ, քան Ամերիկայի մի քանի համագործակից երկրներում, և ԱՄՆ դա գիտի»,- նկատել է Սաֆրաստյանը: