Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում առատ ձյան ու վատ տեսանելիության պատճառով այս պահի դրությամբ արդեն իսկ հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք: Այսօր կարող են հետաձգվել ևս 5 թռիչք և 7 վայրէջք:
«Բոլորին զգուշացրել ենք, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն ձյան դադարելուց 40 րոպե անց: