16 սեպտեմբերի 2003 - 21:56 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 58-րդ նստաշրջանի շրջանակներում թուրքական կողմը մտադիր է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքերով` Թուրքիան փորձում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այն դեպքում, եթե եռակողմ հանդիպումը չկայանա, թուրքական կողմը մտադիր է երկկողմ հանդիպումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին, նշել է Գյուլը: