Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին փետրվարի 15-ին, գրում է RBC-ին:
Հեռարձակման հստակ ժամանակը հայտնի չէ, սակայն TF1 հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ դա կլինի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ:
Փետրվարի 16-ին Անսի քաղաքում տեղի կունենա նրա առաջին նախընտրական հանրահավաքը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. ապրիլ-մայիսին: