Այս պահի դրությամբ խորհրդակցություններ են ընթանում նախկին դեսպան Մեթյու Բրայզային փոխարինող դիվանագետի թեկածության շուրջ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Քիս Բինը: «Հերթական թեկնածուի մասին հայտարարությունը կանի Սպիտակ տունը»,-ասել է Քիս Բինը:
Այն բանից հետո, երբ տեղը թափուր էր մնացել մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. Ադրբեջանում դեսպան նշանակեց Մեթյու Բրայզային: Սակայն, Սենատը չքվեարկեց Բրայզայի օգտին և Բրայզան 2011թ. դեկտեմբերին ստիպված էր վերադառնալ Նահանգներ:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ադրբեջանի գծով աշխատանքային խմբի համանախագահ Դեն Բորենը իր հայտարարության մեջ կոչ է արել Սպիտակ տանը նոր թեկնածություն առաջադրել դեսպանի պաշտոնում, իսկ Սենատին՝ հաստատել այն: