Իրանը հերքում է ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը Սիրիայում Հոմս քաղաքի մոտ առևանգված 7 ինժեներներին ազատ արձակելու մասին: Այդ մասին հայտարարել է Բյահնամ Հագիտին, որը Սիրիայում էլեկտրակայանի շինարարությունն իրականացնող իրանական «Մապնա» ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավարն է, հաղորդում է IRNA-ն:
«Իրանի առևանգված քաղաքացիները մինչև հիմա գտնվում են սիրիական գերության մեջ»,- հայտարարել է Հագիտին:
Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 20-ին 5 ինժեներների առևանգման հաջորդ օրը ընդիմադիր խմբավորումներն առևանգել են Իրանի ևս երկու քաղաքացիների: