Amazon ընկերությունը հնարավոր է շուտով արտադրի Kindle Fire պլանշետի երկրորդ սերունդը: Այս մասին լուրերը տարածել է չինական China Times –ը:
Ըստ պարբերականի, հնարավոր է, որ Kindle Fire 2-ը թողարկվի 2012-ի երկրորդ կիսամյակում: Ըստ լուրերի, Amazon-ը նախատեսում է դարձնել իր երկրորդ սերնդի պլանշետը շահութաբեր:
Սպասվում է, որ Kindle Fire 2 պլանշետը կունենա 10 դյույմ էկրան, ինչը հավասար է իր հիմնական մրցակցի՝ Appleի պլանշետի չափերին՝ iPad 2-ին:
Amazon-ը թողարկեց իր առաջին պլանշետային համակարգիչը 2011-ի սեպտեմբերին: Այն իր մատչելի գնի շնորհիվ սկսեց մրցակցել պլանշետային շուկայում առաջատար Apple-ի iPad-ի հետ: Եվ այժմ Amazon-ը զբաղեցրել է երկրորդ տեղը պլանշետ արտադրող ընկերությունների շուկայում՝ վաճառելով շուրջ 3,9 մլն Kindle Fire սարքավորումներ, ինչը կազմում է շուկայի 14 տոկոսը: