24 փետրվարի 2012 - 11:09 AMT
«Հայկական ժամանակ». ԼՂՀ ՊԲ զինվորը ինքնասպանության փորձ է արել

Փետրվարի 20-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային մի զինծառայող փորձել է ինքնասպան լինել: «Հայկական ժամանակը» գրում է, որ ինքնասպանության փորձ կատարողը 1993 թվականին ծնված Հրաչ Խլղաթյանն է, որը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից: Հայտնի է, որ երիտասարդը նախ գտնվել է կոմայի մեջ, ավելի ուշ նրա վիճակը լավացել է, և նա դուրս է եկել կոմայից: Ինքնասպանության հասցնելու հոդվածով արդեն քրեական գործ է հարուցվել, երեկվա դրությամբ գործում որևէ կասկածյալ չկար: