24 փետրվարի 2012 - 12:28 AMT
Դեսպան. Սիրիայի իրավիճակը հազիվ թե դրվի G20 պետությունների ղեկավարների գագաթաժողովի քննարկմանը

Սիրիայում տիրող իրավիճակին և տարածաշրջանային հակամարտություններին վերաբերվող հարցերը հազիվ թե կարող են դրվել G20 պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի քննարկմանը, որը տեղի է ունենալու հունիսին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում, կարծում է Մեքսիկայում ՌԴ դեսպան Վալերի Մորոզովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի և Մեքսիկայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ համընկնում է, ռուսական դիրքորոշումը չի փոխվում. G20-ը ստեղծվել է տնտեսական ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնելու համար, որը շարունակվում է, և Եվրոպայի իրադարձությունները ցույց են տալիս, որ ճգնաժամը չի թուլանում»,- ասել է Մորոզովը: