24 փետրվարի 2012 - 13:01 AMT
Արգենտինայում հայտարարվել է երկօրյա սուգ

Արգենտինացիները սգում են երկրի պատմության մեջ խոշորագույն երկաթուղային վթարներից մեկի զոհերին և պահանջում պատժել մեղավորներին: Առայժմ տեղի է ունենում մահացածների մարմինների ճանաչում, Արգենտինայում հայտարարվել է երկօրյա սուգ:

«Ոչ ոք չի պատրաստվում ոչ մեկին թաքցնել»,- լրագրողներին հայտարարել է դաշնային պլանավորման նախարար Խուլիո դե Վիդոն երկաթուղային ընկերության հետ կոնցեսիայի հնարավոր դադարեցման մասին լուրերից հետո, որը պատասխանատու է այն հատվածում ուղևորների տեղափոխման համար, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հաղորդում է «Վեստին»: