24 փետրվարի 2012 - 13:32 AMT
Մհեր Շահգելդյանը հերքել է Հեղինե Բիշարյանի հետ ՕԵԿ ընտրացուցակում տեղի համար կոնֆլիկտի մասին լուրերը

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հերքել է Հեղինե Բիշարյանի հետ «Օրինաց երկրի» ընտրացուցակում 3-րդ տեղի համար կոնֆլիկտի մասնին լուրերը: «Ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել: Մենք կուսակցական ընկերներ ենք և դա բացառվում է»,-հայտարարել է նա` լրագրողների հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է կուսակցության ընտրացուցակի վերաբերյալ մանրամասներին, ապա, Շահգելդյանի խոսքով, բազմաթիվ հարցերի պատասխաը կստացվի կուսակցության երրորդ համագումարի ընթացքում: Նա միայն հայտնել է, որ կուսակցությունը մտադիր է 15-20 թեկնածուներ առաջադրել մեծամասնական ընտրատեղամասերում: Ընդ որում, նա ընդգծել է, որ նրանց մեջ «օլիգարխներ» չեն լինելու:

Շահգելդյանը մեկնաբանել է նաև որոշ սոցիոլոգների և փորձագետների կարծիքները, որ կուսակցությունը չի հայտնվի հաջորդ խորհրդարանում: Նա համոզված է, որ կուսակցությունը կստանա Ազգային ժողավի մանդատներ: