21 հունվարի 2004 - 21:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հունվարի 27-30 Հայաստան կայցելի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայցուցիչ Հեյկի Տալվիտիեն: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նա կհանդիպի երկրի քաղաքական ղեկավարության, այդ թվում եւ ՀՀ փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նշենք, որ ներկայումս Հեյկի Տալվիտիեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, իսկ մինչ այդ եղել է Վրաստանում: