Աֆղանստանում շարունակվում են տեղի բնակիչների բողոքի ակցիաներն ընդդեմ ամերիկյան զինվորականների գործողությունների, ովքեր աղբանոցում այրել են հին Ղուրաններն ու մահմեդականների համար սրբազան այլ տեքստեր: Ցույցերը տարածվել են գրեթե ողջ երկրում. ակցիաները տեղ են գտել ինչպես երկրի արևմուտքում` Հերաթում, այնպես էլ արևելքում` Հոսթում, հաղորդում է Reuters-ը:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն, Հերաթում ցույցը ցրելու ժամանակ սպանվել է 7 մարդ, ևս 50-ը վիրավորվել են: Հոսթում ոստիկանները սպանել են երկու բողոքարարների, վիրավորների թիվը չի հաղորդվում: