3 փետրվարի 2004 - 21:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԴՆԵԼ
Նախկին իշխող կուսակցությունը` «Հայոց համազգային շարժումը» (ՀՀՇ), «հանուն ներկայիս ապօրինի իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական ղեկավարության հաստատման պատրաստ է սերտորեն համագործակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամքս» գործակալությունը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նշենք, որ ժամանակին «Հանրապետություն» կուսակցությունը երկրի բոլոր ընդդիմադիր ուժերին առաջարկել էր համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել: Սակայն այդ նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարեցին ՀՀՇ-ի հետ իրենց համագործակցության անընդունելիության մասին: