Հյուսիսային Կորեան երկու միջուկային փորձարկումներ է անցկացրել, ընդ որում դրանցից առնվազն մեկը՝ Իրանի համար: Այդ մասին մարտի 5-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից մի քանի ժամ առաջ հաղորդել է գերմանական «Die Welt» թերթը:
Եթե այդ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, դա նշանակում է, որ Իրանի ռազմական միջուկային ծրագիրն ավելի արագ է զարգանում, քան ընդունված է համարել:
Նախկինում ԿԺԴՀ-ի հասցեին մեղադրանքներ են առաջադրվել, կապված նրա հետ, որ նա ատոմային ոլորտում օգնում է այլ երկրներին: