Այսօր` մարտի 7-ին Սան Ֆրանցիսկոյում Երևանի ժամանակով ժամը 22։00-ին Apple ընկերությունը կներկայացնի երկար սպասված iPad պլանշետի երրորդ սերունդը։
Հնարավոր է, որ ընկերությունը բացի iPad 3-ից ներկայացնի նաև Smart Cover պատյանի նոր տարբերակը։
Ըստ մամուլում երկար ժամանակ տարածվող լուրերի, iPad 3-ն ունենալու է Retina էկրան՝ 2048x1536 որոշմամբ, ինչը երկու անգամ մեծ է iPad 2-ից։
Այն համատեղելի է լինելու 4G LTE ցանցի հետ և սպասվում է, որ հագեցած է լինելու Siri ձայնային կառավարման համակարգով։
Ըստ որոշ հրապարակումների, հնարավոր է, որ սպասվող A6 պրոցեսորի փոխարեն iPad 3-ը հագեցած լինի A5X կոչվող պրոցեսորով, ինչից կարելի է ենթադրել, որ Apple-ը կներկայացնի ոչ թե iPad 3, այլ iPad 2S: Լուրերը նաև նշում են, որ այն ունենալու է 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։
Առաջին iPad պլանշետը թողարկվել է 2010-ի հունվարի 27-ին, իսկ iPad 2-ը ներկայացվեց 2011-ի մարտի 2-ին։