Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ռոլանդ Կոբիայի ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում՝ թյուրիմացություն: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան: ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում»,-ասել է Տիգրան Բալայանը: