7 մարտի 2012 - 18:45 AMT
ՎԶԵԲ-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում: «Աշխարհում իրավիճակը չի թեթևանում, բայց չնայած նրան, որ Հայաստանն այժմ գտնվում է կայուն իրավիճակում, մենք ենթադրում ենք, որ ՀՆԱ աճը մի քիչ կդանդաղի»,- մարտի 7-ին ասել է Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Դրա հետ կապված նա հավելել է, որ տնտեսագետները 2012-ին կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ 3-տոկոսանոց աճ:

Ինչպես նշել է Դեկամպը, Հայաստանին հաջողվել է վերականգնվել անցած տնտեսական ճգնաժամից հետո և առողջացնել տնտեսությունը զգույշ դրամավարկային և ֆիսքալային քաղաքականության անցկացման հաշվին: «Դա թույլ է տվել ապահովել ՀՆԱ դրական աճ և գնաճի նվազում»,- հավելել է նա :